Ներքին 2 տարի առաջ - 21:59 04-07-2024

Բողոքող բնակիչները հանդիպել են ճարտարապետների հետ. կլինիկայի կառուցումը չի կասեցվելու

Մի քանի օր է, ինչ Ազատության պողոտայի մի քանի շենքերի բնակիչներ բողոքում են, որ իրենց շենքերի դիմաց եղած կաթսայատան տեղում ուզում են կլինիկա կառուցել։

Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 9-ից շենքերի բնակիչները ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ։

Բնակիչներից Արթուր Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց իրավիճակը, խոսեց իրենց պահանջների մասին և հավելեց, որ պահանջների չիրականացման դեպքում իրենք մինչև վերջ գնալու են, որ կլինիկան չկառուցվի։

Քաղաքապետարանից ժամանակ խնդրեցին կլինիկայի կառուցման փաստաթղթերին ծանոթանալու և որոշում ընդունելու համար, ինչից հետո միայն խոստացան ընդունել բողոքող քաղաքացիներից 4-ին։

Մենք կապվեցինք շենքի բնակիչներից մեկի՝ Իննեսա Քերոբյանի, հետ, որը մեզ տեղեկացրեց, թե ինչ է քննարկվել քաղաքապետարանում.

«Իրենք բերեցին նախագիծն ու ասացին, որ օրենքի տեսանկյունից սա ճիշտ է։ Բայց եթե Դուք համաձայն չեք, ապա կարող եք դիմել վարչական դատարան։ Ես հարց տվեցի՝ արդյո՞ք 3 շենքերի բնակիչների բողոքը բավարար հիմք չի հանդիսանում շինարարության չեղարկման համար։ Նրանք պատասխանեցին, որ դա անգամ շինարարությանը չի խոչընդոտում, որովհետև, եթե համապատասխանում է նորմերին, ապա խնդիր չի կարող լինել»։

Ինեսա Քերոբյանն ասաց, որ իրենք քաղաքապետի հետ չեն հանդիպել, այլ ճարտարապետների հետ են զրուցել։ Նաև հավելեց, որ նրանք խոստացան ևս 30 օր ստուգել փաստերը և վերջնական որոշման հանգել, չնայած՝ ամեն ինչ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների՝ օրենքի սահմանում է արվել։

Շինարարական աշխատանքների կասեցման որոշում չի ընդունվել, քանի որ, ինչպես տեղեկացրել են շենքերի բնակիչներին, քաղաքապետարանը կասեցում տալու հիմքեր չունի։ Գործընթացը միայն քաղաքապետը կարող է կասեցնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին Oragir.News-ն այցելել է Ազատության 15/3 շենք, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում իրենց շենքերի հենց դիմաց կլինիկա կառուցելու պատճառով։ Oragir.News-ի հետ զրույցում շենքի բնակիչները հայտնեցին իրենց դժգոհությունները։ Նրանք մասնավորապես նշեցին, որ շինարարական աշխատանքները բավականին երկար կտևեն, ինչը փոշու և աղտոտվածության պատճառ է դառնալու։ Նորակառույց շենքը նաև փակելու է մյուս շենքերի տեսադաշտը, առաջացնելու է անվտանգային խնդիրներ, շտապ օգնության կամ հրշեջ մեքենաները չեն կարողանալու մտնել շենքի բակ, պակասելու են կանաչ տարածքները, երեխաների համար խաղալու տեղ չի մնալու և այլն։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի