Ներքին 2 տարի առաջ - 11:14 27-06-2024

Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի. համակարգելու է լրատվամիջոցների հետ աշխատանքը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի։ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Մովսես Հարությունյանն է նշանակվել այդ պաշտոնին։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ նշանակվել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին՝ նման բարձր վստահության համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին և նախկին փոխտնօրեն Հակոբ Սաֆարյանին՝ համատեղ 6 տարվա ստացված աշխատանքի համար։

Սիրելի՛ լրագրող գործընկերներ, լրատվականների հարգելի՛ ներկայացուցիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ համակարգելու եմ նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը։ Սիրով առաջարկելով ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ակնկալում եմ նաև ձեր աջակցությունը՝ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան