Մամուլ 3 տարի առաջ - 08:11 28-01-2023

ԱԳՆ-ում Վահան Կոստանյանը համակարգելու է ամենաառանցքային ուղղությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մինչ հանրությունը երկու օր է քնննադատում է իշխանությանը` հերթական աղմկահարույց որոշման համար, այն է՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիվանագիտական կենսագրություն չունեցող Վահան Կոստանյանի նշանակման համար, ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արտաքին գերատեսչության կարեւոր վարչություններից մեկի՝ սահմանակից պետությունների վարչության՝ թերեւս ամենաառանցքային ուղղության համակարգումը նախարար Արարատ Միրզոյանը դրել է իր նախկին խորհրդական, այժմ 29-ամյա փոխնախարար Կոստանյանի վրա։ Խոսքը Թուրքիայում, Ադրբեջանում և այդ երկրների շուրջ տեղի ունեցող, ինչպես նաև ՀՀ շահերին ուղղակի առնչվող իրադարձությունների և զարգացումների ուսումնասիրության ու մշտադիտարկման մասին է եւ այս աշխատանքներն այլեւս համակարգելու է Վահան Կոստանյանը: Այդ վարչությունում են մշակվում և կազմվում տարաբնույթ տեղեկանքներ, վերլուծական նյութեր` նշված պետությունների հետ կապված: Այսինքն, Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը։

Ի դեպ, ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի կանցնի նաեւ Միրզոյանի մյուս ընկերը՝ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ում կփոխարինի Կոստանյանի հետ աշխատած կադրերից մեկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ