Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:36 07-07-2026

Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Դագ Հարթելիուսը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը` վստահություն հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի