Ներքին 1 տարի առաջ - 22:09 26-03-2025

Նազելի Բաղդասարյանի ընկերուհին համակարգելու է Գյումրիի ՏԻՄ ընտրությունները

Oragir.News-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ընկերուհին` Նազելի Էլբակյանը համակարգելու է Գյումրիի ՏԻՄ ընտրությունները։ Վահրամաբերդցի Նազելի Էլբակյանը միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետն է, 32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալն է։

Oragir.News-ը Նազելի Էլբակյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ընտրությունների համակարգելու ժամանակ։ Ի պատասխան մեր հարցին, Էլբակյանը հայտարարեց. «Ես գերծանրաբեռնված եմ, հարցեր ունեք դիմեք ՆԳՆ մամուլի ծառայություն` Նարեկ Սարգսյանին»:

Նազելի Էլբակյանը 2012-2018 թթ. աշխատել է ՑԱՅԳ ՀԸ-ում` լրագրող, լրատվական բաժնի համակարգող։ Էլբակյանի կարիերայում 2018-ից հետո վերելքներ իհարկե եղան։

2019-2020 թթ. աշխատել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թ. հունիսը աշխատել է ԱԻՆ-ում որպես լրատվության բաժնի պետ։ Կարճ ժամանակ էլ Գյումրիի քաղաքապետարանում արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն է զբաղեցրել։

2024 թվականի սեպտեմբերից մինչև օրս զբաղեցնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան