Փաշինյանի հետևից․ Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:00 24-06-2024
«Կյանքը 2020 թվից հետո մի քիչ փոխվել է, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարող էր թշնամին գար ու գյուղի տարածքում տեղակայվեր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ Անուշավան Ավանեսյան։

Հարցին՝ նախորդ շաբաթ հնարավորություն ունեցա՞ք մոտենալ Կոռինձոր այցելած Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել նրան, բնակիչը բացասական պատասխան տվեց․

«Չէ, չէի ցանկանում»։

Կոռնիձորի բնակիչներից Հունան Գրիգորյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այցի ժամանակ գյուղում է եղել, բայց չի մոտեցել նրան, որ հարցեր տա․

«Այստեղ ինքը ոչ մի բանի մասին չի խոսել, թիկնազորով եկել է, պուրակի բացմանը մասնակցել ու գնացել է, ոչ մեկի հետ չի խոսել»։

Գո՞հ եք Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, հարցրեցինք Կոռնիձորի բնակիչին։

«Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, արդեն լավ չի»,- ասաց տղամարդը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի