Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 14:20 24-06-2024

Փաշինյանի հետևից․ Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

«Գյուղում վտանգ կա, կարող է՝ ադրբեջանցիները չխփեն, բայց գերի վեկալեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի բնակիչ Սլավիկ Սարգսյանը։

Տղամարդու խոսքով՝ մինչև թշնամու առաջխաղացումը գյուղից 20-30 կիլոմետր քայլում էին և մոտակա սարերից բանջար ու սունկ հավաքում, իսկ հիմա անգամ մտքներով չեն անցկացնում այդ կողմը գնալ։

«Օրինակ՝ անցած տարի ինձ կարող էին գերի տանել։ Մենքենայով բարձրացել էի ավելուկի։ Թուրքերը ավտոմատները վերև հանած սկսեցին թուրքերեն գոռգռալ։ Կուզեին՝ կխփեին, կուզեին՝ գերի կվեկալեին, մեկից մեկ»,- պատմեց Սլավիկ Սարգսյանը։

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եկել էր Իշխանասար, հանդիպե՞լ եք նրան, հարցրեցինք բնակչին․

«Ավելի լավ է չհարցնեք, ինքը մեզ հետաքրքիր չի։ Ի՞նչ Փաշինյան, ո՞վ է տեսել։ Սաղ հավաքված էին այստեղ, իրա ըսկի պետքն էլ չէր։ Եկավ, գնաց։ Ներքևը այգի կա, այդ այգու խնձորը Դուբայ են տանում, տեղի ժողովուրդը չի ուտում։ Ժողովուրդն էստեղ հավաքված, եկավ իրա կալոնայով, իր բերետավորներով, ըսկի չենք էլ տեսել, գոնե շնորհք աներ, գյուղ էր մտել։ Ժողովրդից մեկն էլ ես եմ, ինքն արհամարհեց գնաց, ես հիմա իրեն ո՞նց հարգեմ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փաշինյանի հետևից․ Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով