Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 24-06-2024

Փաշինյանի հետևից․ Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

«Մենք Նիկոլ Փաշինյանին չենք հանդիպել, ինքը մեքենայից չի իջել, ժողովրդին չի հանդիպել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի բնակիչ Հայկուշ Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցին։

«Կյանքը մեռած է, թուրքը գլխներիս նստած է, ո՞նց կապրենք, վախով։ Լրիվ կողքերս թուրքերն են։ Իշխանասարը, որ մերն էր, հիմա թուրքն է նստած, Սև լճի մոտ թուրքն է նստած։ Ապրում ենք, ինչ կլինի՝ կլինի, հույսով, որ լավ կլինի»,- ասաց Իշխանասարի բնակիչը։

Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, տիկին Հայկուշն ասաց, որ իրենց պահանջն է, որ թշնամին դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, նոր միայն Փաշինյանի ներկայացրած ցանկապատը տեղադրվի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ուղևորվել էր Սյունիքի մարզ, հանդիպել մի քանի համայնքների բնակիչների հետ, խոսել սահամանզատման աշխատանքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով