Ներքին 2 տարի առաջ - 21:24 17-06-2024

Ինչու չգումարվեց ԱԺ արտահերթ նիստը․ ում պատճառով քվորում չի ապահովվել

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հրավիրեցին ԱԺ արտահերթ նիստ։ Սակայն նիստը նշանակված ժամին՝ 18:30-ին, չգումարվեց՝ քվորում չապահովելու պատճառով։

Հրաժարականի հարցով խորհրդարանական արտահերթ նիստին չի մասնակցում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Տիգրան Աբրահամայանի հետ՝ պարզելու, թե որն է Թագուհի Թովմասյանի բացակայության պատճառը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք նաև, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն գրանցումը պետք է շարունակվի, ևս 4 ժամ կա քվորում ապահովվելու համար։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկետեց այսօր նախատեսված արտահերթ նիստը։ Գրանցվել էր 34 պատգամավոր։ Քվորում չի ապահովվել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան