Ներքին 2 տարի առաջ - 12:25 04-06-2024

Բագրատ Սրբազանը հրաժարվեց առանց լրատվամիջոցների հանդիպել ՄԻՊ-ի հետ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ են, որտեղ պահանջում են հանդիպում ՄԻՊ-ի հետ, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և ևս 3 հոգու, սակայն պայմանով, որ հանդիպումը չլուսաբանվի լրատվամիջոցների կողմից։ «Հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը և ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին՝ նշելով, որ սա հանրային, թափանցիկ գործընթաց է, և լրատվամիջոցների ներկայությունը հանդիպմանը պարտադիր է. «Դժբախտաբար, առանց գոնե մի քանի լրատվամիջոցների չենք կարող հանդիպել: Գնահատում ենք ձեր առաջարկը, բաց, թափանցիկ խոսակցություն եւ ՄԻՊ-ը առաջին հերթին միտված պետք է լինի, որ բոլորը հասկանան, իր գործունեությունը տեսնեն, մարդիկ էլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել: Շատ կարեւոր է, որ հրապարակային ներկայացվի՝ գնահատականները կան, թե չկան»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին