Ներքին 2 տարի առաջ - 09:48 29-05-2024

Գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու բացատրություն տալ կատարվածի համար․ Բագրատ Սրբազանը պատրաստվում է հանդիպել Վահե Ղազարյանի հետ

Երեկ Սարդարապատի խուլիգանությամբ, Վեհափառին ու հոգևորականներին արգելափակելու փորձով ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում։ Սարդարապատ պարգևաց եկեղեցուն նույն Սարդարապատում փորձեցին արգելափակել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրամատ տվել։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու։ Մեր գործողությունների մեջ մենք ազատ ենք լինելու», - հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա հավելեց, որ այժմ ինքը շարժվելու է դեպի ՆԳՆ, իսկ ցանկացողները կարող են իր հետ գնալ։

«Գնանք տեսնենք՝ ինչ է ասում Վահե Ղազարյանը, ունի՞ ասելիք ընդհանրապես։ Հավանական է, որ չունի։ Եթե չունի, ուրիշ արձանագրում կանենք, եթե կունենա, կլսենք, թե ինչ է ուզում ասել», - ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում