Մամուլ 2 տարի առաջ - 08:35 31-05-2024

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ եւ խաղում է սրբազանի թելադրած կանոններով։ Երեկ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ականները ստանձնել էին ոստիկանների պաշտպանի դերը, նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանին էլ մղեցին, որպեսզի նա ոստիկանների եւ նրանց ընտանիքների իբր թե խախտված իրավունքների, նրանց թիրախավորվելու, ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծելու մասին դատապարտող հայտարարություններով հանդես գա։

ՔՊ-ում անհանգստացել եւ խիստ հուզվել էին նախորդ օրը Բագրատ սրբազանի եւ շարժման աջակիցների հաղթանակից՝ ընդդեմ Վահե Ղազարյանի եւ նրա ղեկավարած ոստիկանական «բանդայի», որոնք դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահապանները։ Եվ որոշել էին դուխ տալ ոստիկաններին, հանդես գալ նրանց շահերի պաշտպանության դիրքերից՝ ըստ էության հենց բերետավորներին մղելով նոր, ավելի դաժան վայրագությունների։ Ի դեպ, նկատենք, որ երեկ կառավարության դիմաց ընթացող ակցիաների ժամանակ ոստիկաններն իրենց անհամեմատ զուսպ էին պահում եւ տեղ-տեղ անգամ ընկրկեցին սրբազանի պահանջների առաջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար