Ներքին 2 տարի առաջ - 21:20 25-05-2024

Արարատի մարզում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. քոլեջի 3 ուսանողները տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Էդգար Ա.-ն իր վարած «Opel Astra» ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և մոտ 15 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ Էդգար Ա.-ն, նրա ուղևորներ 17-ամյա Սարգիս Մ.-ն և 17-ամյա Գեղամ Ս.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և տեղափոխվել են «էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ էլ, շնորհիվ բժիշկների արագ արձագանքմանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարկի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

3 վիրավորները սովորում են Մասիսի գյուղատնտեսական քոլեջում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն