Ներքին 2 տարի առաջ - 12:08 21-05-2024

Այլևս հնարավոր չի լինի խուսափել վարժական հավաքներից

Գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինծառայության զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու գործընթացի շրջանակում քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումներն ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևերը: Ծանուցման գործընթացը հստակեցնելու նպատակով մշակվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասաց Հրաչյա Սարգսյանը և հավելեց՝ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացվում է վարժական հավաքի նախապատրաստման գործընթաց: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինկոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հրաչյա Սարգսյանն առաջարկեց օրենքի նախագիծը քննարկել հրատապ ռեժիմով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի