Ներքին 10 ամիս առաջ - 12:47 05-09-2025

Խստացվում է հիվանդության սիմուլյացիայի միջոցով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը

Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսևորման ձևերը, նաև խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ օրենքում ավելի մանրամասն ներկայացվում է, թե ինչ է վարժական հավաքներից խուսափելը:

Սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:

«Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Խստացվել է այն դրույթը, որ խուսափելը կատարվել է՝ իրեն մարմնական վնաս պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթը կեղծելու կամ խաբեության ճանապարհով»,-ասաց Սարգսյանը:
Փոփոխություններ կատարվում նաև «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում։
«Հիմնական փոփոխությունը նրա համար է, որ ռազմական ոստիկանության ներուժը հնարավորություն ունենա աջակցել զինվորական կոմիսարիատներին, օրինակ՝ գտնել մարդկանց, որոնք չեն ներկայացել հաշվառման, որոնք վարժական հավաքների պետք է մասնակցեն կամ խուսափել են զինվորական ծառայությունից»,-ասաց փոխնախարարը:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջնակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար:

Նախագծերի փաթեթը հավանություն ստացավ ԱԺ հանձնաժողովում, կքննարկվի լիագումար նիստում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան