Դու ի՞նչ վարչապետ ես, եթե երկրիդ սահմանները քո կառավարման 7-րդ տարում ես ճշտում
copy image url

Դու ի՞նչ վարչապետ ես, եթե երկրիդ սահմանները քո կառավարման 7-րդ տարում ես ճշտում

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 12:05 16-05-2024
Փաշինյանական իշխանությունը հայտարարում է, որ երկրի սահմանը ճշգրտելու համար է ընթանում «սահմանազատումը» Տավուշի մարզում։ Դա հիմք է տալու, ըստ կառավարող խմբի մեկնաբանության, հետագա փուլերում իրականացնել ամբողջական «սահմանազատում» և «սահմանագծում» և ստանալ, վերջապես, երկրի «կադաստրի թուղթը»։

Այսինքն, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակված Հայաստանի Հանրապետությունը, ինչպես պարզվում է 2023-24 թվականներին՝ ՔՊ-ական իշխանության խոսույթից, սահման չունի։ Կա մի կազմավորում, որը կոչվել է, չգիտես ինչու, Հայաստանի Հանրապետություն։ Այն ունի Սահմանադրություն՝ փոփոխման ենթակա, օրհներգ՝ փոփոխման ենթակա, զինանշան՝ փոփոխման ենթակա, դրոշ (հավանաբար նույնպես փոփոխման ենթակա) և չունի սահման։

Թե ինչպես է պատահել, որ ՀԽՍՀ իրավահաջորդ ՀՀ-ն չունի կամ սխալ ունի պետականության այդ ատրիբուտները և այդ կասկածելի վիճակով անդամակցել է միջազգային մի շարք կազմակերպությունների՝ ՔՊ-ականները չեն մեկնաբանում։ Նրանց նաև չի հուզում, թե իրենք ինչպիսի դիլետանտությամբ են մեկնաբանում նույն Ալմաթիի հռչակագիրը, որին Հայաստանի միացումն ինքնին խոսում է սուվերենության մասին՝ հաստատելով, որ առանց սահմանի երկիրը չէր կարող միանալ նման միջազգային պայմանագրի։
Ուրեմն՝ «երկիրը երկիր չէ», եթե այդքան հիմնարար ատրիբուտներ չունի, կամ սխալն ունի։ Իսկ եթե երկիրը սխալ երկիր է, անգամ «կադաստրի թուղթ» չունի, էլ ի՞նչ իշխանության, կամ ինչպես ՔՊ պետն է ասում՝ դրա «լեգիտիմության» մասին է խոսքը։

Կարո՞ղ է, օրինակ, լինել այսպիսի հարցադրում․ եթե երկիրդ, պետությունդ «կադաստրի թուղթ» չունի՝ դու ի՞նչ վարչապետ ես։ Փաշինյանի դեպքում այդ հարցը հռետորական չէ, որովհետև նա որևէ կերպով իրավունք չունի համարվելու հատկապես խորհրդարանական համակարգով պետության կառավարության ղեկավար․ նրա 6-ամյա իշխանությունը մեզ նման հիմքեր չի տվել։ Իսկ, օրինակ, նախափաշինյանական Հայաստանը, որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ՝ պետություն էր ամեն ինչով՝ Սահմանադրությամբ, զինանշանով, բանակով․․․

Նիկոլ Փաշինյանը կործանում է սուվերեն Հայաստանը։ Նա խնդիր ունի սպասարկելու թուրքական շահերը, ուստի նրա խախուտ իշխանությունը պաշտպանելու համար, ինչպես 2021 թվականի ԳՇ ղեկավար կազմի «խռովության», այնպես էլ 2024 թվականի հանրային դիմադրության օրերին երևաց, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ են զինված ներխուժում կատարել և դրանով «աջակցել» նրան։

Սրա՛ դեմ է պայքարում ժողովրդական շարժումը, որն առաջնորդում է Բագրատ Սրբազանը։ Եվ այս պայքարի գաղափարը պետք է հասնի ՀՀ բոլոր քաղաքացիներին, պետք է անդուլ աշխատել այդ ուղղությամբ, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակիչն էլ հասկանա, որ Փաշինյանին պաշտպանելով, կամ այս պայքարին չմասնակցելով, ինչը մեծ հաշվով նույն բանն է, իր կայացած պետությունն է ոչնչացնում՝ այն փաստացի վերածելով թուրքական վիլայեթի։

Հ․Գ․ Մայիսի 15-ի ուշ երեկոյան Փաշինյանի աշխատակազմն ուրախ զեկույցով տեղեկացրեց «սահմանազատման» հանձնախմբերի իներորդ հանդիպման և դրա արդյունքների մասին։ Փաշինյանական կեղծ պաթոսը՝ վերաբերող, օրինակ, «սահմանազատմամբ» տուժող գյուղացիների գույքային փոխհատուցումներին, մի կողմ նետելով փաստենք, որ Կիրանց գյուղի տարածքով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու հատվածն այնուամենայնիվ անցնում է Ադրբեանի վերահսկողությանը։ Եվ քանի որ նույն հաղորդագրությամբ շեշտվում է, որ «պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում ևս»՝ ուրեմն սպասենք Ադրբեջանի մյուս պահանջների անվերապահ իրականացմանը։

Եթե, իհարկե, ժողովուրդը թույլ տա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն