Մամուլ 2 տարի առաջ - 08:50 24-04-2024

24 մլն 281 հազար դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ»-ի հետ, որն իրենից ենթադրում է միջոցառման կազմակերպման ծառայություններ:

Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնելու: Նախարարությունը, թեեւ փակված է, այնուամենայնիվ, Հայաստանում գործում է դեռ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն էլ ստանձնել է այս պայմանագրի կատարումը։ Պայմանագրով նախատեսվում է. ««Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ միջոցառումների հետ կապված ծառայություններ. միջոցառումը պետք է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը: Օրակարգը նախապես կտրամադրվի Պատվիրատուի կողմից»:
Կհետեւենք իրադարձության զարգացումներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար