Ներքին 2 տարի առաջ - 12:39 17-04-2024

Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան

Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով. քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է, և խոչընդոտը վերացվել է կալանքի միջնորդություն ներկայացնելով։ Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունն այս փաստից հետ, հասկանում եք, թե որքան է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանն ասաց, թե Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում.

«Սամվել Վարդանյանն էլ այդ ամենը մանրամասն ցուցմունքով երեկ ներկայացրել է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի