Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 15-02-2024

ԱՄՆ-ի դատարանը ճշգրտել է գող ռեկտորի ծննդյան ամսաթիվը. ԿԳՄՍՆ-ն կոծկում է

Ինչպես արդեն հայտնել էինք, Լոս Անջելեսի քրեական դատարանը պետք է առանձին նիստով քննարկեր Oragir.News-ի բացահայտած այն անճշտությունը, որի հույսով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փորձել էր կեղծելով թաքցնել իր՝ հանցագործ լինելու փաստը:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2017թ.-ին դատապարտվել և բանտ է նստել ԱՄՆ-ում հագուստի խանութից գողություն կատարելու պատճառով:

Սակայն Գալոյանը գրավոր տեքստով ստել էր (պաշտոնեական կեղծիք), թե իբր դա ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Եվ այսպես, փետրվարի 7-ին Լոս Անջելեսի դատարանը Oragir.News-ի բացահայտման հիմքով հատուկ նիստ է հրավիրել և վերացրել Դիանա Գալոյանի ծննդյան ամսաթվի անճշտությունը՝ 1980թ.-ի ապրիլ ամիսը ճշգրտելով հունվար, ինչպես կարելի է տեսնել լուսանկարում:




Այժմ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունից, կարող է զանգահարել Լոս Անջելեսի դատարանի մենեջերի աշխատանքային հեռախոսահամարին (+18189896816) և 1 րոպեում ճշտել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գող լինելու հանգամանքը: Ի դեպ, դատարանի մենեջերը՝ Սիրանուշ Սահակյանը, ազգությամբ հայ է, այնպես որ կարող եք ձեր հարցերն ուղղել նաև հայերեն:

Մինչդեռ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն 3-րդ ամիսն է՝ իր ասելով իբր պատասխանի է սպասում ԱՄՆ-ից և դեռ չի ստացել, ինչն առերևույթ հանցագործության մասին է հուշում:

Այժմ Oragir.News-ը պաշտոնապես կդիմի ԱՄՆ դեսպանատանը, որպեսզի դեսպանատունը մեկնաբանի, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մինչև այժմ կոծկում է ՀՊՏՀ ռեկտորի հանցագործության հանգամանքը՝ մեղքը գցելով ԱՄՆ-ի պետական կառույցների դանդաղ աշխատանքի և պատասխանը ուշացնելու վրա: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում քրեական գործերի արձանագրությունները բաց հրապարակային են՝ հասանելի բոլորի համար:

ԿԳՄՍ նախարարի՝ իբր 3 ամիս ԱՄՆ պետական կառույցներից պատասխանի ապասելու վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանատան գրավոր արձագանքի մասին կհայտնենք շուտով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար

Ձեզ գուցե հետաքրքրի