Երևան +13°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:45 08-06-2021

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 1-ին ատյանի դատարանի որոշումը. ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը պետք է լքի ռեկտորի աշխատասենյակը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար, ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանն Օրագիր.news-ին տեղեկացրեց, որ այսօր՝ հունիսի 8-ին, վերջապես հասանելի դարձավ Վերաքննիչ դատարանի որոշումը, որը պետք է հրապարակվել է դեռևս հունիսի 3-ին: Որոշման համաձայն՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ բեկանվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ Գեղամ Գևորգյանին ընտրելու թիվ 43 որոշումը, և վերջինիս լիազորությունները դադարեցվել էր:

«Այն, որ դեռևս հունիսի 3-ին կայացված որոշումը հասանելի չէր կողմերին և հանրությանը, աննախադեպ է: Ես այստեղ կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում: Իրականում իմ անձնական դատական խողովակներով պարզել եմ, որ տվյալ դատական գործընթացը նախագահող երեք դատավորներից մեկը՝ Անի Մխիթարյանը, որը, ի դեպ, ԲԴԽ անդամ է, պարզապես արգելափակել է դատարանի հրապարակված ակտը: Կարծում եմ՝ տվյալ դատավորի դեմ պետք է կարգապահական վարույթ հարուցել»,- ասում է Կարեն Հեքիմյանը:

Գեղամ Գևորգյանը Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում վիճարկելու համար ունի 1 ամիս ժամանակ:

«Եթե մինչև հուլիսի 8-ը Գեղամ Գևորգյանը չդիմի Վճռաբեկ դատարան, որի իմաստը ես չեմ տեսնում, և մինչև հուլիսի 8-ը չազատի ռեկտորի սենյակը, ես ստիպված եմ լինելու դիմել ԴԱՀԿ՝ դատարանի օրինական որոշումն ուժի մեջ մտցնելու համար»,- ամփոփեց Կ. Հեքիմյանը:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը դեռևս 2020 մայիսին է դիմել դատարան երկու պահանջով՝ բեկանել ԵՊՀ ՀԽ որոշումը և դադարեցնել ժ.պ-ի լիազորությունները, որի համար հիմք էր հանդիսացել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, ըստ որի՝ ԵՊՀ ռեկտորն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ վճարովի պաշտոն: Տվյալ ժամանակահատվածում Գեղամ Գևորգյանը վճարովի հիմունքներով զբաղեցնում էր «Էվոկաբանկ»-ի խորհրդի անդամի, հետագայում էլ՝ նախագահի տեղակալի պաշտոնը:

adv_banner

Ամենից շատ դիտված

09:12 Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն․ Գագիկ Սուրենյան
15:20 41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից մահացած՝ պատերազմի մասնակցին հուղարկավորեցին
12:35 Սպանություն՝ Իսակովի պողոտայում. հայտնաբերվել են տղամարդու դի, արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը. shamshyan.com
18:00 Զորամասում հրազենից մահացած զինծառայողի մարմինը հասավ գյուղ
11:21 Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
09:19 Հանրապետության հրապարակը՝ հիմա. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
10:48 «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության սպան փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել կանադացու նկատմամբ. shamshyan.com
08:45 Լույս չի լինի Երևանի և մարզերի հետևյալ հասցեներում
13:00 Տիեզերքում այլևս մենակ չենք․ այլմոլորակայինների գոյությունն ապացուցվում է

Ձեզ գուցե հետաքրքրի