Ներքին 4 տարի առաջ - 12:46 14-09-2021

Առուշ Առուշանյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին Սյունիքի մարզի սռաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանական կողմը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել՝ նվազագույն շեմ առաջարկելով 20 մլն դրամը: Առուշանյանը չի ներկայացել դատարան: Պաշտպանները ընթերցել են նրա էլեկտրոնային դիմումը, ըստ որի՝ Առուշանյանը վատառողջ է և դժվար է հաղթահարում Գորիս-Երևան ճանապարհը:

Հիշեցնենք, որ hուլիսի 15-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին