Միտք 2 տարի առաջ - 13:53 15-02-2024

Արդշինբանկի մեծամուկների ձագերից մեկը զոհվեց․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես միշտ երկու լուր ունեմ` լավ և վատ:
Այսօր պարզեցի, որ Արդշինբանկի (Ardshinbank CJSC) Շենգավիթի մասնաճյուղում բնակվող մեծամուկների (կռիսների) ընտանիքում տեղի է ունեցել համալռում: Մեծամուկները (կռիսները) ձագեր են ունեցել: Շնորհավորում եմ:

Իսկ վատն այն է, որ բանկի մեծամուկների (կռիսների) ձագերից մեկը, նույն բանկի հաճախորդների ջանքերի շնորհիվ զոհվեց:
Ցավակցում եմ:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»:



Միջադեպի առնչությամբ պարզաբանում է տարածել նաև բանկը․ «Հարգելի Oragir.news խմբագրություն

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօր Արդշինբանկ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպը կապված է նրա հետ, որ այցելուներից մեկը դիտավորության կամ անփութության արդյունքում բաց է թողել մասնաճյուղի տարածքում ձեր հոդվածում նշված կրծողին։ Հայտնում ենք, որ Արդշինբանկի բոլոր մասնաճյուղերում մշտապես կատարվում են դեռատիզացիոն բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Բանկը ներկայումս փորձում է պատահարի մասնակից այցելուի վարքագծի հետ կապված պարզաբանումներ ստանալ։ Խնդրում ենք ձեր հրապարակած նյութում զետեղել նաև մեր այս պարզաբանումը։

Հարգանքով՝
Մարքեթինգային հաղորդակցությունների վարչություն»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ