Աղբատար մեքենայի անձնակազմը Սվերդլովսկի մարզի Իլինսկոյե գյուղում հերոսություն է արել՝ այրվող տնից երեք երեխայի փրկելով։
Վարորդ Սերգեյ Սերգեևը և նրա օգնականը, նկատելով հրդեհը, անմիջապես շտապել են այրվող տուն և այնտեղից դուրս բերել երեք երեխայի։ Հրդեհի պահին ծնողները տանը չեն եղել։
Փրկված երեխաներն ասել են, որ տանը ևս մեկ երեխա կա, սակայն աղբատար մեքենայի անձնակազմը չի կարողացել գտնել նրան ներսում եղած ծխի պատճառով։ Չորրորդ երեխային հայտնաբերել են մահացած։