Ավելին 4 տարի առաջ - 22:04 24-11-2021

Tesla-ի տեսախցիկը մեքենայի տիրոջը փրկել է դանակով զինված տղամարդուց

ԱՄՆ-ում Tesla էլեկտրական մեքենայի սեփականատերը վստահ է, որ մեքենայի տեսախցիկը փրկել է իր կյանքը։ Դրա միջոցով նա տեսել է, որ իրեն մոտեցած տղամարդը ձեռքին մեծ դանակ է պահում, գրում է LADBible-ը։

Սեդրիկ անունով տղամարդը կայանել էր իր Tesla-ն և արդեն պատրաստվում էր իջնել մեքենայից, երբ նկատել է, որ անհայտ անձը մոտենում է իրեն։ Մեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ վերջին պահին ինքը նայել է էլեկտրամեքենայի մոնիտորին և տեսախցիկի միջոցով տեսել, թե ինչպես է անծանոթը մեծ դանակ թաքցնում իր ձեռքում։

«Տղան մոտեցավ ինձ և հարցրեց՝ իմ մեքենան Maserati է, թե՝ ոչ: Հետո նա էլի ինչ-որ բան ասաց, բայց ես չհասկացա։ Ես նկատեցի դանակը և միացրի մեքենան, որպեսզի պատրաստ լինեմ, եթե նա փորձի հարձակվել»,- կիսվել է Սեդրիկը:

Բարեբախտաբար, դանակով տղամարդը պարզապես հեռացել է՝ հասկանալով, որ Սեդրիկը չի պատրաստվում իջնել մեքենայից։ Դրանից հետո ամերիկացին զանգահարել է ոստիկանություն, հայտնել դեպքի մասին ու տեսագրությունը փոխանցել սպաներին։

«Ձեր մեքենան այսօր վճարեց իր գինը», - գրել է մեկնաբաններից մեկը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք