Արտաքին 2 տարի առաջ - 07:14 10-02-2024

Զելենսկին փոխել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սերգեյ Շապտալային ազատել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և փոխարենը նշանակել Անատոլի Բարգիլևիչին, որը ղեկավարում էր տարածքային պաշտպանության ուժերը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես փոխարինել եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Շնորհակալ եմ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Շապտալային՝ պատերազմի այս երկու տարիների ընթացքում ծառայության համար։ Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու առաջարկով ես նշանակեցի գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին որպես գլխավոր շտաբի նոր պետ»,- ասել է Զելենսկին իր հեռագրային ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա փոխարեն ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով նշանակվել է Ալեքսանդր Սիրսկին, ով մինչ այդ ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք