Ներքին 2 տարի առաջ - 14:45 09-02-2024

Չփորձեք խաղեր տալ․ էջմիածնեցիները պատրաստվում են հակահարված տալ եկեղեցու դեմ ակցիա անողներին

Հայ առաքելական եկեղեցու դեմ փետրվարի 24-ին նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու՝ դիմադրության շարժում է ձևավորվում։

«2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բազմաթիվ անգամներ թիրախավորել և շարունակում են թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Եկեղեցու դեմ կազմակերպված բազմաթիվ արշավներն ու ցույցերը հաջողություն չեն գրանցել, ուստի իշխանությունները նոր սցենարներ են մշակել և ինչ-որ «Վարդանանք» շարժման միջոցով նոր հարձակման են պատրաստվում։ Բայց այս անգամ նրանց լուրջ հակահարված է սպասվում, թող միայն բախտները փորձեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը։

Նշենք, որ «Վարդանանք» շարժումն օրերս «Փրկենք մեր եկեղեցին և մեր երեխաներին» խորագրով հայտարարություն է տարածել և փետրվարի 24-ին ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից էլ մեկնարկելու են իրենց բողոքի ակցիան ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։

Էջմիածին քաղաքի բնակիչներից մի քանիսն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ իրենք չեն պատրաստվում ամեն անգամ հանդուրժել եկեղեցու դեմ տարվող արշավը, և իշխանության կողմից քաղաք գործուղված ցուցարարներին նշված օրը ակտիվ «հակահարված» տալու վերաբերյալ քննարկումներ են ընթանում։

«Հերիք ու բոլ եղավ։ Մենք երբևէ ոչ մի ակցիայի, ոչ մի միտինգի, ոչ մի հանրահավաքի չենք մասնակցել, որևէ քաղաքական ուժի չենք հարել և չենք հարում, բայց այսօր իշխանություններն իրենց չափ ու սահմանն անցել են։ Նրանք ավերել ու շարունակում են ավերել ամեն բան, ոչ մի արժեք հաշվի չեն առնում։ Հիմա նորից եկեղեցու դեմ են դուրս եկել, ինչը մենք չենք հանդուրժելու։ Էջմիածինը սուրբ քաղաք է, չփորձեք այստեղ խաղեր տալ, այլապես կտրորենք ու կանցնենք։ Մենք ինքնասիրություն ու արժանապատվություն ունենք, թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի պղծել եկեղեցին, այն էլ մեր քաղաքում՝ Էջմիածնում։ Թող ականջներին օղ անեն ու իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն եկեղեցուց։ Շատ լավ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է արժեզրկել ամեն ինչ, իսկ եկեղեցին նրա կոկորդին է մնացել։ Եվ հիմա ամեն բան անում է, որ դա էլ կուլ տա, բայց չի հաջողվելու, թույլ չենք տալու»,- ասացին մեր զրուցակիցները։

Հիշեցնենք, որ իշխանությունները 2018 թվականից են պայքարում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այն ժամանակ կազմակերպել էին՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժում, սակայն, որևէ հաջողության չհասան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու