Արտաքին 4 տարի առաջ - 20:07 17-11-2021

Միայն մեկ երկիր է ունակ հակահարված տալ Ռուսաստանին․ Al Jazeera

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Նիկ Քարթերի հայտարարությունը Ռուսաստանի հետ «պատահական» պատերազմի հավանականության մասին մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայի իշխող շրջանակներում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նախազգուշացումը համահունչ է բրիտանական հետախուզության MI6-ի աշխատակիցների կողմից հնչեցված մտահոգություններին։ «Այսպիսով, այսօր միայն Մեծ Բրիտանիան կարող է հակահարված տալ Ռուսաստանին»,- ընդգծում է հեռուստաալիքը։

Բացի այդ, բրիտանական լրատվամիջոցները վերջերս հայտարարել են Ուկրաինա 600 ռազմական մասնագետ ուղարկելու Լոնդոնի պատրաստակամության մասին։ Որոշ փորձագետներ պնդում են, որ պատերազմի ռիսկերն այժմ ավելի մեծ են, քան երբևէ, իսկ մյուսները կարծում են, որ պատերազմ չի լինի: Օրինակ՝ «Դադարեցրեք պատերազմը» հակապատերազմական շարժման առաջնորդ Քրիս Բոյլը նշել է, որ Ռուսաստանը ռազմական միջամտությունների փորձ ունի Ուկրաինայում և այլ երկրներում։ Ուստի ցանկացած շարժում դեպի Ուկրաինա կարող է մեկնաբանվել որպես պատերազմի պատրվակ։

Անվտանգության և գլոբալ հարաբերությունների ինստիտուտից (ISGA) պրոֆեսոր Թահեր Աբասը կարծում է, որ Քարթերն իր հայտարարությունն արել է բացառապես մամուլի և քաղաքական շրջանակների համար, և իրական ռազմական առճակատման մասին խոսք լինել չի կարող։ Բոյլի հետ Աբասը միայն համաձայն է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ճգնաժամը շատ բարդ է և չի կարող արագ լուծվել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին