Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 18:49 01-10-2025

ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից. Փաշինյանը՝ Ղուկասյանի մասին

ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին, որը կոպիտ էր արտահայտվել ՌԴ հետ միութենական պետությանը դեմ արտահայտող մարդկանց մասին:

«Ինչպե ՞ս, քաղաքական և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Փաշինյանը: