Արտաքին 2 տարի առաջ - 18:07 30-01-2024

Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ռուսական TASS լրատվամիջողի հետ զրույցում խոսել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Սիրիայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ներկայության մասին։

Մասնավորապես, ռուս պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի ու վերջիններիս կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների փաստացի օկուպացման տակ գտնվող տարածքներին։ Ինչպես հայտնի է դրանք փաստացի թուրքական օկուպացման տակ են հայտնվել պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո։

«Անցած տարեվերջից սկսած՝ աշնանը, այս գործընթացը որոշ չափով կանգ է առել, առաջին հերթին այն պատճառով, որ սիրիական կողմը անհրաժեշտ է համարել թուրքական կողմից երաշխիքներ ստանալ, որ ռազմական կոնտինգենտը, որն այժմ անօրինական կերպով գտնվում է Սիրիայում, հեռանկարում դուրս կբերվի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Անկարան այժմ չի համաձայնում զորքերը դուրս բերել Սիրիայից, բայց Լավրենտևի դիտարկմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենք մտադիր չեն մնալ Սիրիայի տարածքում և վաղ թե ուշ, երբ կստեղծվեն որոշակի համապատասխան պայմաններ, թուրքական զորախումբը դուրս կբերվի։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության առաջնահերություններից է։

Լավրենտևը նաև նշել է, որ անցյած տարի ակտիվ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան