Արտաքին 2 տարի առաջ - 13:13 28-01-2024

Գուտերեշը խնդրում է չդադարեցնել պաղեստինցի փախստականների հարցերով գործակալության ֆինանսավորումը

News.am-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը խոստացել է պատասխանատվության ենթարկել «ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին»՝ հետևելով Իսրայելի այն պնդումներին, որ Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության (UNRWA) որոշ աշխատակիցներ ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումներին:

Գուտերեշը կառավարություններին խնդրել է շարունակել աջակցել UNRWA-ին այն բանից հետո, երբ շատ երկրներ դադարեցրել են ֆինանսավորումը։

«ՄԱԿ-ի ցանկացած աշխատակից, որը ներգրավված է ահաբեկչական գործողությունների մեջ, պատասխանատվության կենթարկվի, այդ թվում՝ քրեական հետապնդման միջոցով, - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:- Քարտուղարությունը պատրաստ է համագործակցել իրավասու մարմնի հետ, որն ի վիճակի է քրեական պատասխանատվության ենթարկել անձանց՝ համաձայն Քարտուղարության կողմից նման համագործակցության սովորական ընթացակարգերի»:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «տասնյակ հազարավոր տղամարդիկ և կանայք, որոնք աշխատում են UNRWA-ում, որոնցից շատերը գտնվում են մարդասիրական աշխատողների համար ամենավտանգավոր իրավիճակներում, չպետք է պատժվեն: Անհրաժեշտ է բավարարել հուսահատ բնակչության հրատապ կարիքները, որոնց նրանք ծառայում են»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև առաջին անգամ մանրամասն անդրադարձավ UNRWA-ի այն աշխատակիցներին, որոնք ներգրավված են եղել «ենթադրյալ նողկալի արարքներում»: Ըստ Գուտերեշի, գործով ներգրավված 12 անձանցից 9-ն ազատվել է աշխատանքից, մեկի մահը հաստատվել է, իսկ մյուս երկուսի ինքնությունը պարզվում է։

«Չնայած ես հասկանում եմ նրանց մտահոգությունը, ես ինքս սարսափեցի այդ մեղադրանքներից, ես կոչ եմ անում կառավարություններին, որոնք դադարեցրել են իրենց ներդրումները, առնվազն երաշխավորել UNRWA-ի գործողությունների շարունակականությունը», - ասել է Գուտերեշը:

Իսրայելի մեղադրանքներից հետո Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան և Ֆինլանդիան շաբաթ օրը միացան Միացյալ Նահանգներին, Ավստրալիային և Կանադային՝ դադարեցնելով օգնության գործակալության ֆինանսավորումը, որը Գազայի բնակչության աջակցության կարևոր աղբյուրն է։

Իսրայելը մտադիր է հասնել UNRWA-ի գործունեության դադարեցմանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում