Արտաքին 2 տարի առաջ - 14:08 27-01-2024

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Նրա խոսքով՝ Փարիզից իր երկրի հասցեին հնչում են «բաց հայտարարություններ և սպառնալիքներ»:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է: Ադրբեջանը համարժեք կպատասխանի դրան։ Մենք այնպիսի երկիր չենք, որ դա անպատասխան թողնենք։ Ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիան առաջինն էր, որ քայլեր ձեռնարկեց մեր երկրի դեմ։ Երբ նա գիտակցի իր սխալը և այլընտրանքային քայլեր ձեռնարկի, այդ ժամանակ էլ մենք համապատասխան ձևով կպատասխանենք»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ից իր երկրին վտարելուն, նշել՝ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում է Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ-ի իբրև թե կանխակալ որոշումը:

Բայրամովի կարծիքով՝ ԵԽԽՎ-ի նման դիրքորոշման պատճառը «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումն է»: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ագրեսիան, Բայրամովի խոսքով, համապատասխանում էին Ադրբեջանի սահմանադրությանը և միջազգային իրավունքին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն