Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:15 26-01-2024

ՌԴ-ն ՀՀ ԱԳ նախարարին հրավիրել է Մոսկվա՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու համար․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին մի քանի օր առաջ հրավիրել է Մոսկվա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը քննարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արարատ Միրզոյանին բազմիցս հրավեր է ուղարկվել Մոսկվա այցելելու ՝ խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցելու համար ՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից։ Ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում։ Վերջին հրավերը Երևան է ուղարկվել ընդամենը մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան