Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:25 25-01-2024

Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Բաթալգազի շրջանում 13.93 կմ խորության վրա` Թուրքիայի ժամանակով ժամը 16:04-ին: