Արտաքին 2 տարի առաջ - 18:16 25-01-2024

Թուրքիան Թուրքմենստանում 50 մլրդ դոլարի ծրագիր է իրականացրել

Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը թուրքմենական լրատվականների հետ զրույցում անդրադարձել է թուրքական ընկերությունների կողից Թուրքմենստանում իրականացված ծրագրերին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Թուրքմենստանի անկախացումից հետո երկրում սկսված վերափոխումների ընթացքում թուրքական կապալառուական ընկերությունների ներդրումները մեծ են եղել:

«Թուրքական ընկերությունները մինչ օրս Թուրքմենստանում 50 մլրդ դոլարի հասնող շուրջ 1080 ծրագիր են հաջողությամբ ավարտել»,-ասել է նա:

Բացի այդ, թուրք դիվանագետը, նշել է, որ Թուրքիան Թուրքմենստանի համար ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է և շարունակում է մնալ այդպիսին:

«Թուրքիան Թուրքմենստանի հետ վերջին 4 տարում առևտրաշրջանառության ծավալները 3 անգամ բազմապատկել է՝ 2022-ին այն հասցնելով 2.1 մլրդ դոլարի: Մեր համագործակցության պոտենցիալն ավելի մեծ է».-հավելել է Դեմիրոքը:

Աշխաբադում Թուրքիայի դեսպանը նաև հույս է հայտնել, որ շուտով կմեկնարկեն աշխատանքները՝ թուրքմենական բնական գազի և էլեկտրաէներգիայի արևմտյան շուկաներ արտահանելու ուղղությամբ:

«Թուրքիան Տրանսանատոլիական (TANAP) գազատարով իր գազն արդեն հասցնում է Եվրոպա: Թուրքմենստանը առկա և կառուցվող էներգիայի փոխակերպման կայաններով ոչ միայն բնական գազի, այլև էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից կարևոր դիրքերում է»,-եզրափակել է թուրք դեսպանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան