Ներքին 2 տարի առաջ - 16:25 25-01-2024

Տիգրան Ավինյանն անձամբ չի մասնակցել ձնամաքրման աշխատանքներին

Մայրաքաղաքում մի քանի օր տեղացած ձյան հետևանքով բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան՝ տրանսպորտի անվադողերից մինչև ձնամաքրման տեխնիկաների բացակայություն։

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքները պատշաճ չի կատարում ինչի հետևանքով մերկասառույց է առկա ոչ միայն ճանապարհների երթևեկելի հատվածում, այլև մայթերին։

Այս ամենի ֆոնին սոցիալական ցանցի օգտատերերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հիշեցնում են դեռ 2016 թվականին իր կատարած գրառումը, երբ Ավինյանն էր որպես քաղաքացի դժգոհություն հայտնել այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանից։

«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա։ Քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,- գրել էր Տիգրան Ավինյանը, ապա որպես հեշթեգ նշել՝ «ԺողովրդիԾառա»։

​​​​​​
Oragir.News-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ հետևե՞լ է ձնամաքրման աշխատանքներին, ինչպե՞ս է գնահատում կատարվող աշխատանքը, արդյո՞ք անձամբ մասնակցել է մաքրման աշխատանքներին, թե ոչ, ինչպես ինքն էր ժամանակին խորհուրդ տալիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

«Երևանի քաղաքապետին պարբերաբար զեկուցում են ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ, իսկ ինչ վերաբերվում է քաղաքապետի գնահատականի, ապա կասեմ հետևյալը, որ համայնքի ենթակայության տակ գտնվող ամբողջ տեխնիկան ինչպես նաև համապատասխան աշխատակիցները ամբողջությամբ ներգրաված են աշխատանքներում, ինչ վերաբերվում է աշխատանքին, ապա կարծում եմ այդ գնահատականը պետք է տան երևանցիները»,- պատասխանեցին քաղաքապետի մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը