Ներքին 3 տարի առաջ - 16:14 06-02-2023

Բացի արևից` 48 մեքենա է դուրս եկել ձնամաքրման աշխատանքների. երեխաները ձնագնդի չեն խաղա

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրառում էր արել և ասում էր. «Այնքան գեղեցիկ է դրսում, ձյուն, սիրուն, մեծ փաթիլներ..... որ նույնիսկ ափսոս է մաքրել: Հատկապես բակերում, որ երեխաները վերջապես հեռախոսներից կտրվան ու կարողացան ձնագնդի խաղալ )) Իսկ դուք ձնագնդի խաղացիք՞ )))»,- գրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։



Այսօր Oragir.News-ը քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ հետևե՞լ են ավագանու անդամի խորհրդին, իրենք էլ են ափսոսացել ձյան փաթիլներին, թե՝ ոչ։

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը չցանկացավ որևէ վիճակագրություն ներկայացնել մեզ ձնամաքրման աշխատանքների վերաբերյան։ «Ձնամաքրում իրականացվել է բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Սարդարյանը։

Հարցին, թե քանի՞ ձնամաքրող տեխնիկա է աշխատել, Սարդարյանը պատասխանեց. «Ըստ օրերի, ըստ ծանրաբեռնվածության է, հիմա այս պահին թիվը չգիտեմ, եթե չեմ սխալվում, վերջի անգամ 48 մեքենա է դուրս եկել»։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն առավոտյան անդրադարձել էր մայրաքաղաքի տարբեր փողոցներում տիրող իրավիճակին և նշել, որ մայրաքաղաքի փողոցներում բավականին անմխիթար վիճակ է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան