Արտաքին 2 տարի առաջ - 15:40 22-01-2024

Ռուսաստանն Ադրբեջանից ստացել է 3,3 միլիոն ձու

Ադրբեջանից պարենային ձվի հերթական խմբաքանակն է ներմուծվել Ռուսաստան՝ 306 հազար հատ։ Ընդհանուր առմամբ, հունվարի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունն այս երկրից ստացել է 3,3 մլն ձու, հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի 21-ին Յարագ-Կազմալյար անցակետով Ադրբեջանից 18 տոննա (306 հազար հատ) պարենային ձվի հերթական խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստան՝ հետագա վաճառքի համար, հունվարի 22-ի դրությամբ՝ 3,3 մլն հատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում հավի ձուն, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 61,35 տոկոսով։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի հունվարի 10-ից հունվարի 15-ը դրանց գները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 0,2%-ով՝ 2023 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան