Արտաքին 2 տարի առաջ - 18:13 20-01-2024

Թուրքիայում փետրվարի 12-ին սպասում են Պուտինի հնարավոր այցին

Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։

Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում են թուքական լրատվականները, որոնք Պուտինի հնարավոր այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չեն հայտնում:

Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։

Ռաիսիի երկու անգամ հետաձգված այցը կհամընկնի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացման հետ:

Դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շուրջ 10 համաձայնագրի և հուշագրի ստորագրում։ Կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի թեման և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին