Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:31 19-01-2024

Ֆրակցիան շարունակելու է իր աշխատանքը․ Նանա Սարգսյան

Այսօր տեղի ունեցավ «Հանրային ձայն» կուսակցության ժողով, որի ժամանակ հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարեց նոր կուսակցությւոն հիմնադրելու մասին։

Ժողովի ավարտին Oragir.News-ը զրուցեց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է խմբակցության ղեկավարը՝ Վահան Ավագյանը կանչվել ՔԿ։

«Անակնկալի եկա, որովհետև մինչ այդ մենք բոլորս պարոն Ավագյանի հետ ֆրակցիայում էինք, պատրաստվում էինք ներկայանալ։ Նա այնքան խնայեց ինձ, որպեսզի չձախողվի իմ այստեղ գալը և չասաց, որ իրեն քննչականից արդեն կանչել են։ Փաստորեն ստիպված էր գնալ քննչական, ինչը ինձ համար իսկապես անակնկալ էր, և ես իսկապես չկարողացա զսպել իմ հուզմունքը»,- նկատեց Սարգսյանը։

Անդրադառնալով նոր կուսակցության հիմնադրմանը՝ Նանա Սարգսյանը նկատեց․ «Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Ես այսօր այստեղ եմ, և դա շատ բաների մասին է խոսում։ Ինձ համար էլ էր անակնկալ,որ նոր կուսակցություն է հիմնվում ԴՕԿ անունով»։

Սարգյանը նշեց նաև, որ ֆրակցիան շարունակելու է իր աշխատանքը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը