Ներքին 2 տարի առաջ - 13:45 08-11-2023

Արցախբանկը շարունակելու է իր բնականոն աշխատանքը. պարզաբանում

Արցախի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված հասարակության շրջանում խոսակցություններ կային, որ «Արցախբանկ»-ի քարտերն ու հաշիվները գործելու են մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը: Հարցը հստակեցնելու և պարզելու համար Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել «Արցախբանկ», որտեղից մեր հարցմանն ի պատասխան նշել են՝ «Արցախբանկ»-ը շարունակելու է իր բնականոն և անխոչընդոտ աշխատանքը՝ ինչպես ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիենզավորված մյուս բանկերը․

«Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված հաճախ ենք հանդիպում «Արցախբանկ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների։ Ի զարմանս մեզ, բանկը բոլոր լրատվամիջոցներից ստանում է հարցադրումներ, որոնք ոչ միայն զարմանք են առաջացնում, այլև շատ դեպքերում նաև զավեշտալի են, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր համոզմամբ լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։
Համենայնդեպս, Ձեր կասկածները փարատելու նպատակով հավաստիացնում ենք, որ հասարակության որոշ շրջանում տարածված խոսակցություններն Արցախբանկի շուրջ իրականության չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ բանկը որպես ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական հաստատություն իրականացնում է իր անխափան և բնականոն գերծունեությունը՝ իրականացնելով բանկային ծառայությունների բնականոն սպասարկում ՀՀ-ում, առանց որևէ թերացումների և խոչընդոտների։ Ավելին, ինչպես ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկ, Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ուստի, հորդորում ենք Ձեզ հետևել բացառապես Արցախբանկ ՓԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությանը»,- ի պատասխան մեր գրավոր հարցմանը պատասխանել են «Արցախբանկ» ՓԲԸ-ից:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել