Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:42 14-08-2022

Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

«Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։