Արտաքին 2 տարի առաջ - 20:00 19-01-2024

Մերօրյա ֆյուրեր. Էրդողան կրկին դատապարտել է Նեթանյահուին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` արևմտյան երկրներն անտեսում են Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ «ժամանակակից ֆյուրեր» Բենիամին Նեթանյահուի հանցագործությունները։

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է Թուրքիայի Յալովա նահանգի նավաշինական գործարանում ռազմական նավերի շահագործման հանձնման արարողության ժամանակ։

«Նրանք լուռ նայում են ցեղասպանությանը հավասարազոր բարբարոսությանը, որը պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացնում են ժամանակակից Ֆյուրեր Նեթանյահուն և նրա թիմը՝ տոգորված արյամբ ու չարությամբ», - ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «նրանք, ովքեր քարոզում են մարդու իրավունքների և ազատությունների մասին, անտեսում են երեխաների, նորածինների և կանանց դաժան սպանությունները (Գազայի հատվածում) 105 օր շարունակ»:

«Մենք եզրակացություններ ենք անում նրանց գործողություններից, որոնք անսահմանափակ և անվերապահ աջակցություն են ցուցաբերում Իսրայելին՝ տարածաշրջան ուղարկելով ավիակիրներ», - նշել է Էրդողանը` մեկնաբանելով երկրի նավատորմի հզորությունն ուժեղացնելու Թուրքիայի քայլերը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին