Արտաքին 2 տարի առաջ - 18:06 17-01-2024

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Հունվարի 17-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան: Փոխանցում է Ermenihaber-ը։

Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Թյուֆեքչիի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունների միջև:

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են թուրքական որոշ ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ ևս:

Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:

Երկկողմ շփումների ընթացքում քննարկվել են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին