Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:27 17-01-2024

Կրասնոյարսկի երկրամասում պարտքի պատճառով Հայաստանի քաղաքացու են սպանել

ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի երկու բնակչի՝ ազգությամբ հայ բնակչի սպանության կասկածանքով, որոնցից մեկին նա գրեթե մեկ միլիոն ռուբլի պարտքով գումար է տվել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քննության տվյալներով՝ բռնության նշաններով տղամարդու դիակի մասին հաղորդում է ստացվել դեկտեմբերի 23-ին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման են ենթարկվել Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակներով):

Ըստ քննիչների՝ մահացածը ՀՀ-ից պարբերաբար այցելել է Աչինսկ՝ բուժման նպատակով։ Նա պարտքով գումար է տվել իր 56-ամյա ընկերոջը՝ գրեթե 1 միլիոն ռուբլի։ Պարտապանը որոշել է, որ ավելի հեշտ է ազատվել պարտատիրոջից, քան վերադարձնել պարտքը։

«Ծրագիրն իրականացնելու համար, պարտքը մարելու պատրվակով տղամարդիկ նրան կանչել են ընկերոջ տուն։ Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մահակը և հարվածել նրա գլխին, որից հետո երկրորդ հարձակվողը նույնպես մի քանի անգամ հարվածել է տղամարդուն։ Ստացած վնասվածքներից նա կորցրել է գիտակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հանցագործությունը թաքցնելու համար տղամարդու դին թաքցրել են ջրանցքում։ Նրանք այս պահին ձերբակալված են։

ՆԳՆ տարածքային շտաբից հայտնել են, որ մահացածը 75-ամյա բնակիչ է, ով մահից մի քանի ժամ առաջ պետք է մեկներ Հայաստան։ Հետախույզները պարզել են, որ մահացածը մի քանի տարի է, ինչ գալիս է Աչինսկ՝ բուժման նպատակով և այդ ընթացքում ընկերներ է ձեռք բերել, որոնց պարտքով գումար է տվել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին