Արտաքին 2 տարի առաջ - 14:30 14-01-2024

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում նավերի պաշտպանության գործողությունը

Իսպանիան չի արգելափակի Կարմիր ծովում առևտրային նավերը Իրանի աջակցությունն ստացող շարժման հարձակումներից պաշտպանելու Եվրամիության հնարավոր գործողությունը, բայց չի պատրաստվում մասնակցել դրան, հայտարարել է Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը իսպանական Pais թերթին տված հարցազրույցում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մենք ունենք ավելի քան 3000 զինվոր, որոնք ներգրավված են տարբեր առաքելություններում... Իհարկե, մենք չենք պատրաստվում առարկել, որ ԵՄ Խորհուրդը սկսի այս նոր առաքելությունը։ Սակայն մենք մտադիր չենք մասնակցել դրան, քանի որ կարծում ենք, որ արդեն ներկա ենք այլ միջազգային առաքելություններում, և որ այդ առաքելությունը պետք է ղեկավարեն այլ երկրներ»,- հայտարարել է Սանչեսը ։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր Եմենի հուսի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումների ֆոնին Կարմիր ծովի և Ադենի ծոցի պաշտպանության «Բարգավաճման պահապան» բազմազգ գործողության մեկնարկի մասին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն