Արտաքին 2 տարի առաջ - 16:12 07-01-2024

Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու

Իսրայելը պատրաստ է «Հըզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտությունը կարգավորել քաղաքական միջոցներով, սակայն եթե դրանք չօգնեն, ապա կկիրառվեն «այլ» տարբերակներ, հունվարի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես առաջարկում եմ «Հըզբոլլահ»-ին յուրացնել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն յուրացրել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և ապահով կերպով վերադարձնելու հյուսիսի բնակիչներին իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը բոլորը կիսում են, և մենք պատասխանատվությամբ ենք գործում դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական միջոցներով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ միջոցներով»,- հայտարարել Է Իսրայելի վարչապետը՝ բացելով կառավարության նիստը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն