Արտաքին 2 տարի առաջ - 09:13 05-01-2024

Իրանը չի ցանկանում լայնածավալ հակամարտության մեջ ներքաշվել

Հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի ցանկանում ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել:

Այս մասին գրել է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։

The New York Times-ի տեղեկություններով՝ Իսլամական հանրապետության ղեկավարը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայնների դեմ հարձակումներով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն