Արտաքին 2 տարի առաջ - 12:43 04-01-2024

Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բռնկվել. Բորել

Եթե ​​չվերահսկվի, Գազայի պատերազմը կարող է կրակի մատնել ողջ Մերձավոր Արևելքը: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է News.am-ը։

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չհանգուցալուծվի:

Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ​​ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր հաշվեհարդարի:

«Ատելությունը արմատավորվել է։ Եթե ​​այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է հրդեհվել:

Լարվածությունն աճում է նաև Կարմիր ծովում, որտեղ միջազգային առևտրային նավերը հարձակման են ենթարկվել Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,-ասել է նա:

Բորելը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները միաձայն կոչ չեն արել հրադադար հաստատել Գազայի հատվածում. «Մենք սահմանափակվեցինք մարդասիրական դադարների և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու պարզ համատեղ կոչով: Եվրամիությունը չի եկել միաձայն որոշման կամ դիրքորոշման, և դա մեզ թուլացնում է»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն