Արտաքին 2 տարի առաջ - 13:24 01-01-2024

Ստամբուլում ի պաշտպանություն Գազայի կազմակերպված երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ

Նոր տարվա առաջին օրը Ստամբուլում կազմակերպված Գազայի հատվածի բնակիչների հետ համերաշխության երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է A-haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին։ Պաշտոնական տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

TRT Haber հեռուստաընկերությունը նշել է, որ Ստամբուլի պատմական կենտրոնից դեպի Գալաթա կամուրջ տանող բոլոր ճանապարհները լցված են։ Ցուցարարները վանկարկել են՝ «Շահիդները չեն մեռնում, հայրենիքն անբաժան է», «Մարդասպան Իսրայել, հեռացիր Պաղեստինից»։

Երթը սկսվել է առավոտյան աղոթքից հետո. Ստամբուլի և երկրի այլ քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ Թուրքիայի, Պաղեստինի դրոշներով և Գազայում Իսրայելի գործողությունները դատապարտող պաստառներով դուրս են եկել աշխարհահռչակ Այա Սոֆիա, Սուլթանահմեթ (Կապույտ մզկիթ), Սուլեյմանիեն և Նոր մզկիթներից՝ շարժվելով դեպի Գալաթա կամուրջ: Ակցիայի կապակցությամբ Ստամբուլի պատմական հատվածի որոշ փողոցներ գիշերվանից փակվել են տրանսպորտի համար։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն