Ներքին 2 տարի առաջ - 12:40 28-12-2023

ԱՄՆ-ի դատարանը` Oragir.News-ի հետքերով

Լոս Անջելեսի քրեական դատարանը հունվարի մեջ նիստ կհրավիրի՝ քննարկելու Oragir.News-ի բացահայտած այն անճշտությունը, որի հույսով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փորձել էր կեղծելով թաքցնել իր՝ հանցագործ լինելու փաստը:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2017թ.-ին դատապարտվել և բանտ է նստել ԱՄՆ-ում հագուստի խանութից գողություն կատարելու պատճառով:

Սակայն ի պատասխան ԿԳՄՍ նախարարության հարցմանը` Գալոյանը գրավոր տեքստով ստել էր (պաշտոնեական կեղծիք), թե դա ինքը չէ, որովհետև դատարանի կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Իսկ Oragir.Newsբացահայտել էր պատճառը. ՀՊՏՀ ռեկտորի հայկական անձնագրում առկա ծննդյան տվյալները՝ (04/01/1980) ամերիկյան համակարգը կարդացել է՝ 4-րդ ամսվա 1-ին օր, ինչի հետևանքով դատարանի կայքը գտնում է 1980 թվականի ապրիլ 1-ին ծնված Դիանա Գալոյանին, սակայն ոչ հունվարին 4-ին:

Եվ ահա ԱՄՆ-ում մի քանի շաբաթից սպասվող հատուկ դատական նիստում կքննարկվի ծննդյան ամսաթվի մեր բացահայտած անճշտության հարցը, որից հետո, հագուստի գող լինելուց բացի, կհաստատվի նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի նոր հանցագործությունը՝ պաշտոնեական կեղծիքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան